Porsche-ն ներկայացրել է նորագույն Macan-ը
Porsche ընկերությունը ներկայացրել է 2016 թվականի արտադրության Macan քրոսովերը:
Ամենագնացը անհատականացման հավելյալ հնարավորություններով և սարքավորումներով է զինվել:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն` նորագույն «Մականը» ներկայանում է լուսադիոդային լուսարձակներով, ինչպես նաև ղեկանիվի կառավարման նորացված համակարգով:
Մեքենան համալրվել է տեղեկատվական-զվարճանքային մուլտիմեդիա համալիրով` 7 դյույմ սենսորային էկրանով, Apple CarPlay հավելվածով` Siri ձայնային կառավարման գործառույթով:
Նորագույն Porsche Macan-ը հասանելի է Եվրոպայում պատվիրելու համար: Մոդելի ամենամատչելի տարբերակը` S Diesel-ն արժե 60 500 եվրո, GTS տարբերակը` 73 400 եվրո, իսկ առաջնային Turbo մոդելը` 53 700 եվրո:










