Հայտնի է Windows 7-ի «մահվան» ամսաթիվը
2016-ի հոկտեմբերի 31-ին Microsoft ընկերությունը կդադարեցնի «գործարանային» Windows 7 Professional-ով նոութբուքերի և համակարգիչների վաճառքը:
«Ռոսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Microsoft-ը:
Այսպիսով` 1 տարի անց Windows 7-ի այս կամ այն մոդիֆիկացիայով պաշտոնապես սարքավորում գնելը անհնարին կդառնա:
Սրանից բացի, 2016-ի հունիսի վերջին Microsoft-ը կդադարեցնի Windows 8-ով, իսկ հոկտեմբերի 31-ին` Windows 8.1 հիմքով սարքավորումների վաճառքը:










