Android-ում չջնջվող վիրուս է հայտնվել. Lookout ընկերության մասնագետներ
Lookout ընկերությունը, որը զբաղվում է թվային անվտանգությամբ, իր բլոգում հաղորդել է, որ Android օպերացիոն համակարգում վիրուս է հայտնաբերվել, որը հնարավոր չէ ջնջել։
Վիրուսը տարածվում է հավելվածի միջոցով, որը թաքնված է հայտնի սոցցանցի կամ խաղի անվան տակ։
Հավելվածներն աշխատում են ինչպես սովորական տարբերակները, սակայն հեռախոսը տրոյան վիրուսով է վարակվում։ Դեռ հաջողվել է հայտնաբերել մոտ 20 հազար վնասակար հավելված, որոնք բաժանված են երեք «խմբի». Shedun, Shuanet և ShiftyBug։
Google Play-ում այդ հավելվածներից ոչ մեկ չի նկատվել։
Վիրուսի առկայության դեպքում ցուցադրվում են գովազդներ, որոնք հնարավոր չէ անջատել, ինչպես նաև այն ոչնչացնում է Android-ի պաշտպանության հիմնական մեխանիզմը, ինչը հավելվածներին հնարավորություն է տալիս ստանալ գաղտնաբառերն ու այլ անձնական տեղեկություններ։
«Մարդիկ, որոնք «կպել» են Shedun, Shuanet կամ ShiftyBug-ին, հնարավոր է՝ ստիպված լինեն նոր հեռախոս գնել»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։










