Facebook-ում երաժշտություն լսելու հնարավորություն է հայտնվել. մանրամասներ
Facebook սոցիալական ցանցը գործարկել է Music Stories ֆունկցիան` iPhone-ով օգտատերերի համար:
«Լենտա»-ն հայտնում է, որ Music Stories-ը հրապարակումների նոր ձևաչափ է: Դրանով հնարավոր է տարածել առայժմ միայն Apple Music և Spotify ծառայություններում առկա երաժշտությունը:
Առայժմ հնարավոր է տարածել մինչև 30 վայրկյան տևողությամբ երգեր, սակայն Facebook-ը խոստանում է առաջիկայում ընդլայնել նոր ֆունկցիայի հնարավորությունները:










