ՆԱՍԱ-ն նոր հայտարարություն է արել Մարսում մթնոլորտի փոփոխության վերաբերյալ
ՆԱՍԱ-ի հրապարակած նոր ուսումնասիրությունների համաձայն` Մարսի երբեմնի հյուրընկալ մթնոլորտը կարող էր սառը և ցուրտ միջավայրի վերածվել արևային բռնկումների պատճառով, որոնց մոլորակը բախվել է պատմության վաղնջական փուլում:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` ՆԱՍԱ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մթնոլորտը քշվել է արևից արտանետված գազի և մագնեզիումի հսկայական քամու պատճառով:
Հաղորդած տվյալները մի շարք մանրամասներ են բացահայտում գիտնականներին` հասկանալու համար, թե ինչպես է Կարմիր մոլորակի մթնոլորտը փոփոխության ենթարկվել վաղնջական ժամանակներում:
Երիտասարդ տարիներին Մարսն առավել խոնավ և տաք էր և հետևաբար առավել պիտանի բնության համար, սակայն որոշակի պահից այն չորացել է և բավականին ցուրտ դարձել:










