Toyota-ն 1 մլրդ դոլար կներդնի արհեստական ինտելեկտի ստեղծման մեջ

10:35 • 06.11.15

Toyota ավտոկոնցեռնը մտադիր է ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում նոր ընկերություն հիմնել, որը կզբաղվի արհեստական ինտելեկտի հետազոտությամբ և ստեղծմամբ։ Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ընկերության նախագահ Ակիո Տոյոդան, գրում է РИА Новости-ն:

 

«Նոր տեխնոլոգիաների ներգրավման օգնությամբ մենք ավելի անվտանգ, ավելի հանգիստ հասարակություն կստեղծենք՝ լի հույսերով»,- ասել է Տոյոդան։

 

Ավտոկոնցեռնը պատրաստ է նախագծում ներդնել 1 միլիարդ դոլար հինգ տարվա ընթացքում։

 

Ինչպես նշել է ընկերության ղեկավարը, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները թույլ կտան լուծել ժամանակակից հասարակության առաջ կանգնած խնդիրները: Նոր ընկերությունը կանվանվի Toyota Research Institute և սերտորեն կհամագործակցի Սթենֆորդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ: Ընկերությունը կղեկավարի աշխարհում ռոբոտատեխնիկայի ամենահայտնի հետազոտողներից մեկը՝ Գիլ Փրատը։

Toyota-ն 1 մլրդ դոլար կներդնի արհեստական ինտելեկտի ստեղծման մեջ