Ամերիկացին Twitter-ի օգնությամբ խաբել է ներդրողներին
ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հայց է ներկայացրել արժեթղթեր վաճառողի դեմ, որը կեղծ թվիթների միջոցով իջեցրել է երկու ընկերությունների արժեթղթերի գները, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Թրեյդեր Ալան Քրեյգը սոցիալական ցանցում խոշոր Muddy Waters Research և Citron Research վերլուծական կենտրոնների անունից կեղծ հաշիվներ է բացել ու նրանց անունից սուտ հաղորդագրություններ տեղադրել Audience և Sarepta Therapeutics ընկերությունների մասին։
Գրել է, որ նրանց դեմ քննություն է սկսվել։
Արդյունքում այդ ընկերությունների բաժնետոմսերի գինն ընկել է, ու շուկայում ներդրողները զգալի ֆինանսական կորուստներ են կրել։
Չնայած դրան՝ խարդախին չի հաջողվել գումար վաստակել այդ արժեթղթերի առքուվաճառքից։










