Ռուսները ստեղծում են կրոնական Wi- Fi` նախատեսված հավատացյալների համար

12:18 • 06.11.15

Ռուսաստանի Դաշնության միջկրոնական խորհուրդը հայտնել է հատուկ հավատացյալների համար Wi- Fi անլար կապի նոր ցանցի ստեղծման մասին։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, մասնագետների աշխատանքի շնորհիվ հավատացյալների Wi- Fi-ը կարգելափակի «անպետք» տեղեկատվությունը, օրինակ՝ տարատեսական կրոնական խմբերից ու ծայրահեղականներից ստացվող հաղորդագրությունները, ինչպես նաև պոռնոգրաֆիկ բնույթի նյութերը:

 

«Ընդհանուր առմամբ, նրանք կստանան սովորական տեղեկություններ, սակայն առանց անպետք նյութերի»,-նշել են նախագծում ներգրավված մասնագետները:

 

Նրանց խոսքերով՝ հավատացյալների համար հասանելի կլինեն ոչ միայն կրոնական բնույթի նյութերն ու կայքերը, այլև` ռուսական ու արտասահմանյան արտադրության ֆիլմերը, որոնք չեն հակասում մարդկային արժեհամակարգի ճիշտ ձևավորմանը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սկզբում նոր տեխնոլոգիան կկարողանան փորձարկել մուսուլմանները, ուղղափառները, ջհուդներն ու բուդդիստները: Այնուհետև տեխնոլոգիան անվճար հիմունքներով կփոխանցեն եկեղեցիներին ու տաճարներին։

 

Ռուսները ստեղծում են կրոնական Wi- Fi` նախատեսված հավատացյալների համար