Ֆոտոլրտեսները գաղտնազերծել են նոր Bentley Continental-ը, որը ներկայանում է Porsche Panamera-ի թափքով
Բրիտանական Autocar պարբերականը հրապարակել է երրորդ սերնդի Bentley Continental GT մոդելի լրտեսական լուսանկարները, որը ներկայացվելու է 2017-ին:
Ինչպես նշվում է` լուսանկարիչներին սկզբում թվացել է, որ նորույթը Porsche Panamera մոդելն է, որի դեբյուտը կկայանա 2016-ի գարնանը:
Նման խառնաշփոթի պատճառ է դարձել MSB երկարացված պլատֆորմը, որի հիման վրա կառուցվելու են երկու մոդելի նոր սերունդները` Posche Panamera-ն և Bentley Continental GT-ն:
Bentley-ի տարբերակում նոր պլատֆորմը թույլ կտա զգալիորեն թեթևացնել մեքենան:
Համեմատության համար նշենք, որ ներկայիս Continental-ը 2.3 տոննա է կշռում:
Bentley-ի նորագույն կուպեն համալրված կլինի 608 ձիաուժ հզորությամբ Bentayaga շարժիչը` հիբրիդային ագրեգատի համադրության հնարավորությամբ:










