Մագնիսական տետր է ստեղծվել, որի էջերը կարելի է հեշտությամբ հանել և ամրացնել (շարժանկար, տեսանյութ)

22:41 • 07.11.15

Boredpanda.com-ը ներկայացրել է Rekonect  կոչվող առաջին տետրը, որը կազմված է մագնիսական առանցքից և էջերից, որոնք հնարավոր է հանել և կրկին ամրացնել:


Նորարար և խելացի դիզայնը հնարավորություն է ընձեռում ոչ թե պատռել տետրի թերթերը, այլ զգուշորեն և կոկիկ հանել դրանք, հեռացնել կամ ամրացնել մեկ այլ էջին:


Ըստ  նորարարության հեղինակների` այս դիզայնը կգրավի գրասենյակային աշխատակիցների ուշադրությունը և կգտնի իր կիրառության ոլորտը:

 

magnetic-notebook-spines-pages-rekonect-5

magnetic-notebook-spines-pages-rekonect-coverimage

 

Մագնիսական տետր է ստեղծվել, որի էջերը կարելի է հեշտությամբ հանել և ամրացնել (շարժանկար, տեսանյութ)