Հերթական մագնիսական փոթորիկն է սկսվել Երկրի վրա
Հերթական մագնիսական փոթորիկն է սկսվել Երկրի վրա, որն արդեն երկրորդն է մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով ՌԴ Երկրաֆիզիկական ծառայությունը:
Գիտնականները փոթորիկի սկիզբը ֆիքսել են նոյեմբերի 6-ին` 21: 18-ին` Մոսկվայի ժամանակով:
Տիեզերական եղանակի կանխատեսումների համաձայն` Արևի բռնկումային ակտիվությունը նոյեմբերի 7-ին և 8-ին ցածր կլինի, գեոմագնիսական դաշտը` մեղմ կամ չափավոր տատանումներով:
Նշվում է, որ պատմության մեջ ամենահզոր երկրամագնիսական փոթորիկը գրանցվել է 1859-ին:










