Շվեյցարական TAG Heuer-ը «խելացի» ժամացույցներ կթողարկի, որոնք կարող են դառնալ Apple Watch-ի մրցակիցը

12:21 • 09.11.15

Շվեյցարական TAG Heuer ընկերությունը «խելացի» ժամացույցների սեփական մոդելը կներկայացնի, որը կարող է շուկայում Apple Watch-ի մրցակիցը դառնալ։

 

Ինչպես տեղեկացնում է Fashinmag-ը, ժամացույցի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 9-ին՝ Նյու Յորքում:

 

Նորույթի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ ժամացույցի հիմքում Carrera մոդելն է:

 

Սարքը ստեղծվել է Google-ի և Intel-ի տեխնոլոգիաների օգնությամբ: «Մեր ժամացույցները կունենան նույն գործառույթները, ինչ Apple-ը: Սակայն ես չեմ ցանկանում շատ մանրամասներ հրապարակել»,-ասել է ընկերության տնօրեն Ժան- Կլոդ Բիվերը:

 

TAG Heuer-ը շվեյցարական ընկերություն է, որն արտադրում է թանկարժեք ձեռքի ժամացույցներ, սմարթֆոններ ու ակնոցներ: Այն մտնում է շքեղ առարկաներ արտադրող LVMH հոլդինգի մեջ։

Շվեյցարական TAG Heuer-ը «խելացի» ժամացույցներ կթողարկի, որոնք կարող են դառնալ Apple Watch-ի մրցակիցը