Այս գիշեր մահացել է ցմահ ազատազրկված Կարեն Բոյաջյանը. pastinfo.am
Այսօր գիշերը ժամը 02.55 սահմաններում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Բոյաջյանը:
Այս մասին հայտնում է pastinfo.am կայքը։
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարեն Բոյաջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ որտեղ կոմայի մեջ է ընկել է և այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










