Կակաոն պաշտպանում է սիրտը հիվանդությունների առաջացումից
Կակաոյի բաղադրության մեջ առկա ֆլավանոլները, վերջերս կատարված մի շարք հետազոտությունների արդյունքների համաձայն, նվազեցնում են արյունաշրջանառության ժամանակ առաջացող լարվածությունը` նվազեցնելով նաև սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման վտանգը:
Ինչպես գրում է Healthy food star-ը` վերջին հետազոտությունների հիմքում ընկած է եղել կակաոյի ֆլավանոլների ազդեցությունը սիրտանոթային համակարգի և ծխախոտի ներազդեցության հետևանքների վերացման վրա:
Ուսումնասիրությանը մասնակցել են մինչև 35 տարեկան 22 և 50-80 տարեկան 20 անձ, ովքեր 2 շաբաթը օրական 2 անգամ կակաո են ըմպել` մի մասը ֆլավանոլներով, մյուսը` առանց:
Արդյունքում պարզվել է, որ ֆլավանոլով ըմպելիքն օգտագործողների մոտ 32-33 տոկոսով ավելի հանգիստ են եղել զարկերակներն ու սրտխփոցը:










