iPhone 6s-ը նոր փորձարկման են ենթարկել (տեսանյութ)

20:06 • 09.11.15

TechRax վիդեոբլոգերը նոր փորձարկման է ենթարկել սեպտեմբերին ներկայացված iPhone 6s սմարթֆոնը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` ամերիկացին սմարթֆոնը փորձարկել է մոտոցիկլի անշարժ անվադողի միջոցով: Տեղում կանգնած մոտոցիկլի պտտվող անիվի հետ շփման արդյունքում ստեղծված էներգիայից սմարթֆոնի էկրանը սկսել է հալչել:

Չնայած արտաքին վնասվածքներին` iPhone 6s-ը դիմակայել է փորձարկմանն ու պահպանել  պիտանելիությունը` կատարելով բոլոր գործառույթները:

Նշվում է, որ Youtube-ում տեղադրված տեսանյութը մի քանի օրում 1.1 մլն դիտում է ունեցել:

 

iPhone 6s-ը նոր փորձարկման են ենթարկել (տեսանյութ)