ԱՄՆ-ում շունը հրաժարվել է լքել սատկած ընկերոջը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում Great Pyreness ցեղատեսակի շունը հրաժարվել է լքել իր սատկած ընկերոջը:
Daily Mail-ն արձանագրել է, թե ինչպես է մեծ շունը շարունակում մնալ ճամփեզրին, որտեղ ենթադրաբար վրաերթից սատկած-ընկած է իր ընկերը:
Իրավիճակը փորձել են շտկել տեղի կենդանիների իրավունքների պաշտպանները` արձանագրելով, որ կենդանին արձանի պես չի շարժվում տեղից: Սակայն նրան հաջողվել է տեղափոխել տեղի ապաստարաններից մեկը:














