Գիտնականների մոտ են հայտնվել հազարավոր նամակներ, որոնք իրենց հասցեատերերին սպասել են 300 տարի

10:25 • 09.11.15

Գիտնականների ձեռքում են հայտնվել անցյալի բացառիկ վկայություններ` 17-րդ դարի և 18-րդ դարի սկզբի նամակներ: Կաշվե պայուսակը դեռևս 1926-ին նվիրել են Հաագայի փոստային թանգարանին։ Սակայն միայն հիմա են սկսել ուսումնասիրել դրա պարունակությունը` 2.600 նամակ, որոնք հարյուրամյակներ համբերատար պահել են իրենց հասցեատերերի և ուղարկողների գաղտնիքները, փոխանցում է Комсомольсая правда-ն։

 

Նամակներից մեկում հնչում է հուսահատ կնոջ ճիչը, ով օգնություն է խնդրում, սակայն նրա ձայնը լսելի է դարձել 300 տարի ուշացումով: Բացի այդ, նրա ծանր դրության մասին իմացել է ոչ նա, ում դիմել է կինը, այլ ժամանակակից գիտնականը։ Իսկ հասցեատերը` մեծահարուստ առևտրական Հաագայից, հրաժարվել է ընդունել նամակը` կասկածելով, որ դրանում կա անցանկալի լուր այն մասին, որը ինքը հայր է դառնալու։

 

Այդ նամակը յուրահատուկ գանձի մի մասն է, որը դարեր շարունակ պահվել է Նիդեռլանդներում։ «Անցյալից ուղարկված ողջույնների» շարքում են նամակներ ազնվականներից, լրտեսներից, վաճառականներից, հրատարակիչներից, երաժիշտներից, դերասաններից, քիչ գրագետ գյուղացիներից և բարձրագույն կրթությամբ մարդկանցից։ Նամակները գրված են ֆրանսերենով, իսպաներենով, իտալերենով, հոլանդերենով և լատիներենով։
 

Գիտնականներն օգտագործում են սքանավորման հատուկ մեթոդիկա, որը թույլ է տալիս ուսումնասիրել նամակների պարունակությունը` առանց դրանք բացելու կամ կնիքները վնասելու։
 

Նամակներն ուղարկվել են 1680-1706թթ. ընթացքում։ Դա եղել է մշտական պատերազմների և քաղաքական ցնցումների ժամանակաշրջան Եվրոպայում։

Գիտնականների մոտ են հայտնվել հազարավոր նամակներ, որոնք իրենց հասցեատերերին սպասել են 300 տարի