Range Rover-ը ներկայացրել է ընկերության պատմության մեջ առաջին կաբրիոլետը

23:55 • 09.11.15

Land Rover ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Range Rover Evoque  սերիական քրոսովերի բաց տանիքով տարբերակը:

Ինչպես գրում է Motor.ru-ն` նորույթը առաջին կաբրիոլետն է Range Rover մոդելի պատմության մեջ:

Քրոսովերը համալրվել է կտորից տանիքով, ոը հավաքվում է նստելատեղերի երկրորդ շարքի հետևում:  Տանիքի հավաքման և բացման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է: Տանիքը հավաքվում է 18 վայրկյանում, բացվում` 21:  Այս գործողությունները կարելի է կատարել 48 կմ/ժամ արագությամբ ընթանալիս:

Անկախ տանիքի դիրքից` Range Rover Evoque Convertible-ի բեռնախցիկի տարողունակությունը 251 լիտր է:  Մոդելի 5 դռնանի տարբերակում բեռնախցիկի տարողունակությունը կազմում է 575 լիտր, 3 դռնանիի դեպքում` 550:

Մեքենան համալրվել է նորագույն տեխնոլոգիաներով, այդ թվում` InControl Touch Pro մուլտիմեդիա համակարգով` 10.2 դյույմ սենսորային էկրանով: Մեքենայի շարժիչը կարող է ընտրվել բենզինային կամ դիզելային տարբերակով: Առաջինը  կզարգացնի 240 ձիաուժ հզորություն, երկրորդը` 180:

 

Range Rover-ը ներկայացրել է ընկերության պատմության մեջ առաջին կաբրիոլետը