Նորագույն ճանապարհաշինական մեքենան 5 անգամ ավելի արագ է աշխատում (տեսանյութ)

23:50 • 09.11.15

Tech Insider-ը տեսանյութ է հրապարակել, որը պատկերում  է  ճանապարհների կառուցման համար նախատեսված նոր մեքենան՝ Roadprinter-ը, որը աղյուսները շարում է գորգ փռելու պես:  

Հատուկ մեքենան կարող է ճանապարհներ կառուցել ցանկացած վայրում` 1-7  մետր լայնությամբ: Մեքենան կարող է օրական 500 քառ. մետր տարածք աղյուսապատել:

Աղբյուրը նշում է, որ սովորական աղյուսապատող մեքենան օրական  100 քառ. մետր տարածք է շարում: Նման սարքավորման արժեքը կազմում է 75000-81000 դոլար:

 

Նորագույն ճանապարհաշինական մեքենան 5 անգամ ավելի արագ է աշխատում (տեսանյութ)