Տանզանիայում առյուծները հարձակվել են սաֆարիի մասնակիցների մեքենայի վրա, ծակել անիվները

23:15 • 10.11.15

Daily Mail-ը հրապարակել է Տանզանիայում սաֆարի տուրի մասնակիցների մեքենայի վրա հարձակված առյուծներին պատկերող լուսանկարները:


Առյուծները զբոսաշրջային մեքենայի վրա հարձակվել են հարավաֆրիկյան Սերենգետի ազգային պարկում` առավել  «դիտարժան» տեսարաններ մատուցելով այցելուներին: 
 

Զբոսաշրջիկներին ոչինչ չէր մնում անել, քան դիտելը, թե ինչպես են հսկա կենդանիները մեկ ժամ շարունակ հոշոտում իրենց ամենագնացի անիվները:


Լուսանկարներն արել է սաֆարի տուրի էքսկուրսավարը:


 

Տանզանիայում առյուծները հարձակվել են սաֆարիի մասնակիցների մեքենայի վրա, ծակել անիվները