Ինչպես օգտագործել հալվեի գելը կնճիռների դեմ պայքարում

21:30 • 10.11.15

Հալվեն նվեր է բնության կողմից. այն մի շարք բուժական հատկություններ ունի, որոնք ներկայացնում է Healthy food star-ը:


Այս բույսը հատկապես արդյունավետ է արևայրուքի և կնճիռների դեմ պայքարում: Ասիացի գիտնականների իրականացրած հետազոտությունը, որին 45 տարեկան առողջ կանայք են մասնակցել, պարզել է, որ կանոնավոր օգտագործման դեպքում հալվեի (ալոե) գելն օգնում է մաշկն առավել էլաստիկ դարձնելուն և կնճիռների վերացմանը:


Ինչպես պատրաստել հալվեի գել տան պայմաններում: Այն ամենն, ինչ անհրաժեշտ է, հալվեի առողջ տերևն է: Այն պետք է կտրել: Մեկ հասուն տերևը բավականաչափ գել է պարունակում, որը պետք է քամել: Քամված գելը կարելի է խառնել բնական հավելումների հետ, օրինակ` վիտամին C-ի: Այն պետք է պահել ապակյա բանկայում:



Հալվեն ունի հետևյալ բուժական հատկությունները.


• խոնավեցնում է մաշկը,


• օգնում է վերացնել արևայրուքի հետքերը,


•  հանգստացնում է բորբոքված մաշկը,


• նպաստում է մարսողությանը,


• մաքրում է օրգանիզմը տոքսիններից,


• օգտակար է ալերգիաների և ասթմայի պարագայում,


• բարելավում է մազերի աճը:
 

Ինչպես օգտագործել հալվեի գելը կնճիռների դեմ պայքարում