Facebook-ին պարտավորեցրել են դադարեցնել ԵՄ-ի քաղաքացիներին լրտեսելը

11:09 • 10.11.15

Բրյուսելի քաղաքացիական դատարանը երեկ իր որոշմամբ պարտավորեցրել է Facebook սոցկայքին 48 ժամվա ընթացքում դադարեցնել իր օգտատերերի տվյալների մշակման և լրտեսման պրակտիկան, գրում է Корреспондент-ը:

 

Դատական որոշումը չկատարելու դեպքում ընկերությունը յուրաքանչյուր օր պարտավոր է 250.000-ական եվրո վճարել մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության հարցով բելգիական հանձնաժողովին:
 

Հունիսին այդ գերատեսչությունը դատական հայց էր ներկայացրել ընկերության դեմ: Հատուկ հետազոտության արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ սոցկայքի նոր պայմաններն ունեն «բելգիական և եվրոպական օրենսդրության որոշակի խախտումներ մասնավոր կյանքի պաշտպանության ոլորտում»։

 

Հանձնաժողովի նախագահ Վիլեմ Դեբեկելարեն ավելի վաղ նշել է, որ Facebook-ը հետևում և մշակում է իր օգտատերերի տվյալները, սակայն նաև նրանցը, ովքեր իր օգտատերերը չեն։

Facebook-ին պարտավորեցրել են դադարեցնել ԵՄ-ի քաղաքացիներին լրտեսելը