Facebook-ում մարդուն կարելի է գտնել նրա հեռախոսահամարի միջոցով

16:38 • 10.11.15

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի օգտատերերը պարզել են, որ բջջային հեռախոսի համարով սոցկայքի ներքին որոնման համակարգի միջոցով կարելի է իմանալ հեռախոսահամարի տիրոջ անունն ու ազգանունը։

 

Ինչպես նշում է rg.ru-ն, ըստ օգտատերերի՝ անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար հարկավոր է որոնման տողում գրել հեռախոսահամարը, ինչից հետո սոցկայքը կբերի տվյալ օգտատիրոջ անձնական էջը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այն օգտատերերը, որոնք չեն ցանկանում, որ իրենց անձնական էջը հնարավոր լինի գտնել բջջային հեռախոսահամարի միջոցով, պետք է անձնական էջի գրանցումից հանեն այդ համարը։

Facebook-ում մարդուն կարելի է գտնել նրա հեռախոսահամարի միջոցով