Google Maps-ի քարտեզներն արդեն հնարավոր է օգտագործել օֆֆլայն ռեժիմում

22:26 • 10.11.15

Google-ի Google Maps քարտեզների ծառայությունից հանրավոր կլինի օգտվել օֆֆլայն ռեժիմում:BBC-ն հայտնում է, որ նոյեմբերի 10-ից ծառայության քարտեզները կարելի է նայել, նավիգացիայից ու որոնումից օգտվել նաև ինտերնետին միացված չլինելու պայմաններում:


Այսօր այս թարմացումը կստանան Android-ից օգտվող բոլոր օգտատերերն ամբողջ աշխարհում: iOS-ի դեպքում ծառայությունը մատչելի կլինի առաջիկայում:


Ինտերնետի բացակայության պայմաններում հնարավոր կլինի Google Maps-ով դիտել անհրաժեշտ տեղանքի մանրամասն քարտեզը, երթուղի գծել, ինչպես նաև հասցեներ գտնել` օրինակ` ռեստորանի կամ խանութի: 
 

Օֆֆլայն ռեժիմում քարտեզներից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես դրանք ներբեռնել հեռախոս` ինտերնետից քաշելով նաև կոնկրետ քաղաքի սխեման: Հիշողության խնայողության նկատառումով` օֆֆլայն քարտեզներում լուսանկարներ մատչելի չեն լինի:

 

 

Google Maps-ի քարտեզներն արդեն հնարավոր է օգտագործել օֆֆլայն ռեժիմում