Բրիտանացիների զեկույցը բացահայտել է` ինչու են մարդիկ ձգտում աշխատել հիվանդ վիճակում

00:42 • 10.11.15

Իսթ Անգլիայի համալսարանի գիտնականները նոր զեկույցով բացատրել են, թե ինչու են մարդիկ աշխատանքի գնում անգամ հիվանդ վիճակում:

«Լենտա»-ն ամփոփ ձևով ներկայացրել է զեկույցը, որի համաձայն՝ հիվանդ մարդիկ աշխատում են 3 հիմնական պատճառով` գործատուի բարձր պահանջների, սթրեսի և աշխատանքի կորստի դեպքում նոր զբաղվածություն գտնելու խնդրի:

Հիվանդ վիճակում աշխատելու դեպքում գիտնականները կարևորել են գործատուի ընդառաջումը (բացակայելու, բուժծախսերը հոգալու առումներով), ինչը զգալիորեն նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Զեկույցը կազմվել է աշխարհի 34 երկրներից 175 հազար մասնակիցների 61 հետազոտության հիման վրա: 

Նրանք պարզել են նաև, որ գործատուն իր հերթին կորուստներ է ունենում ոչ այնքան աշխատակիցների բացակայությունից, որքան նրանց ոչ արդյունավետ ներկայությունից աշխատավայրում: Մեծ Բրիտանիայում աշխատանքային անարդյունավետության հասցրած տարեկան վնասը գնահատվում է ավելի քան 22 մլրդ ֆունտ:

 

Բրիտանացիների զեկույցը բացահայտել է` ինչու են մարդիկ ձգտում աշխատել հիվանդ վիճակում