Ամերիկյան միջուկային հրթիռի փորձարկումն առեղծվածային տեսարան է ստեղծել երկնքում (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան արտադրության նոր Trident II (D5) միջուկային հրթիռի փորձարկումն առեղծվածային տեսարան է ստեղծել Սան Ֆրանցիսկոյի գիշերային երկնակամարում` քաղաքի բնակիչներին գցելով թյուրիմացության մեջ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բալիստիկ հրթիռների արձակման համար նախատեսված USS Kentucky սուզանավից արձակված Trident II-ը գեղեցիկ կապույտ լույսով է լուսավորել Սան Ֆրանցիսկոյի մութ երկինքը` անտեղյակ մարդկանց ստիպելով մտածել, թե դա ինչ- որ առեղծվածային երևույթ է կամ էլ ՉԹՕ:
Աղբյուրը հավելում է, որ նմանատիպ այլ դեպք օրեր առաջ գրանցվել էր Կալիֆոռնիայում, որի բնակիչների մոտ իսկական խուճապ էր սկսվել միջուկայի հրթիռի փորձարկման պատճառով: Այն ժամանակ ևս մարդիկ երկնքում արագ տեղաշարժվող ու վառ լուսավորված օբյեկտը շփոթել էին «թռչող ափսեի» հետ։















