400 կմ/ժամ արագություն, 900 ձիաուժ. Դուբայում ներկայացվել է նորագույն արաբական սուպերքարը

00:51 • 11.11.15


Լիբանանյան W Motors ընկերությունը, որը ներկայացրել էր Lykan Hyperspor առաջին արաբական սուպերքարը, Դուբայի ավտոսրահում ցուցադրել է ի նորագույն մոդելը:


Ինչպես գրում է Motor.ru-ն` Fenyr SuperSport անվանումն ստացած նորագույն կուպեի առավելագույն արագությունը գերազանցում է 400 կմ/ժամը: Սակայն դա միակ առանձնահատկությունը չէ:


Երկդռնանի սուպերքարը ներկայանում է 6 մխոցային 4 լիտր ծավալային երկտուրբո շարժիչով, որը զարգացնում է 900 ձիաուժ հզորություն: Իսկ 100 կմ ժամը այն զարգացնում է 2.7 վայրկյանում:


Մեքենան ստեղծվել է գերմանական թյունինգային ընկերության, իտալական դիզայներական ստուդիայի և ավստրիական կորպորացիայի հետ համատեղ:


Կուպեի հիմքում ընկած է ալյումինե կմախքն ու ածխածնային թափքը, ինչի շնորհիվ նորույթի քաշը չի գերազանցում 1300 կգ-ը:


Ընկերությունը մտադիր է 25 օրինակ թողարկել, որից յուրաքանչյուրի արժեքը կկազմի 1.75 մլն դոլար:
 

400 կմ/ժամ արագություն, 900 ձիաուժ. Դուբայում ներկայացվել է նորագույն արաբական սուպերքարը