Գերմանիան հետաքննություն է սկսել Facebook սոցկայքի նկատմամբ
Գերմանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Facebook սոցկայքի նկատմամբ այն բանի համար, որ կայքը չի հեռացնում ռասիստական արտահայտություններով գրառումները։
Փախստականների հսկայական հոսքի ֆոնին Գերմանիայում նկատվում են ռասիստական տրամադրություններ, գրում է Вести-ն:
«Մենք հետաքննության նախնական փուլում ենք»,- հայտնել են Համբուրգի դատախազությունից, որտեղ տեղակայված է ընկերության գրասենյակը, որտեղ էլ մշակվում են սոցկայքի գերմանացի օգտատերերի տվյալները:
Հետաքննությունը սկսվել է Հյուսիսային, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Facebook-ի ստորաբաժանման ղեկավար Մարտին Օտտայի հանդեպ։










