Առողջական վիճակից չէր բողոքում. Լևոն Մութաֆյանի դուստր

15:42 • 11.11.15

Թատերագետ Լևոն Մութաֆյանի աղջիկը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հայրը հանկարծամահ է եղել: Նա ասաց, որ այլ մանրամասներ չգիտի:


«Առավոտյան տանից դուրս է եկել, մարդ պետք է տեսներ, զանգում էինք, չէր վերցնում, հետո դարձավ անհասանելի, դրանից հետո խառնվեցինք իրար: Լրագրողները զանգեցին ու ասացին, որ մահացել է»,-ասաց Անահիտ Մութաֆյանը:
 

Աղջիկն ասաց, որ առողջական վիճակից չէր բողոքում:

 

«Վերջին շրջանում անընդհատ կլիմա էր փոխում: Մի քանի օր առաջ էլ Վրաստան գնաց, եկավ. երևի դա էր»,-ասաց Անահիտ Մութաֆյանը:
 

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում տարվում է քննություն` պարզելու թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը:
 

 

Առողջական վիճակից չէր բողոքում. Լևոն Մութաֆյանի դուստր