Եգիպտական բուրգերում նոր առեղծվածային երևույթ է հայտնաբերվել

00:14 • 11.11.15

ABC News-ը հայտնում է Գիզայի բուրգերի նոր առեղծվածի` «ջերմային անոմալիայի» բացահայտման մասին:


Հոկտեմբերի մենկարկած #ScanPyramids նախագծի շրջանակներում սկանավորման են ենթարկվել Քեոփսի, Քեփրենի և այսպես կոչված «կարմիր բուրգերը»:


Ըստ այդմ` Եգիպտոսի Հնությունների հարցերով նախարարությունը հայտարարել է, որ գիտնականների միջազգային թիմը «մի քանի ջերմային անոմալիաներ» է բացահայտել:


Մասնավորապես Քեոփսի բուրգի արևելյան կողմում ֆիքսվել են իրար կից քարերի` միմյանցից տարբեր ջերմաստիճաններ` ըստ Ցելսիուսի 0.1-0.5-ի չափով: Իսկ հարևան մի քանի քարե բլոկների միջև ջերմաստիճանների տարբերությունը կարող է հասնել ընդհուպ 6 աստիճանի:
 

Գիտնականները առայժմ հայտարարել են, որ այս ջերմային տատանումների պատճառը կարող է լինել վակուումը և պարտադիր չէ այլ` գաղտնի դամբարանների գոյությունը. նույն նախագծի շրջանակներում գիտնականները փորձելու են գտնել նաև Նեֆերտիտի թագուհու դամբարանը:

 

Եգիպտական բուրգերում նոր առեղծվածային երևույթ է հայտնաբերվել