Fallout հայտնի խաղի նոր մասում կարելի է խաղալ` «Պուտինի կողմից»
Fallout պաշտամունքային խաղի նոր մասում հնարավոր է հանդես գալ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարի կողմից:
Russia Today-ը հայտնում է, որ խաղի նոր` չորրորդ մասում, խաղացողը ողջ է մնում հետապոկալիպտիկ աշխարհում նախկին ԱՄՆ-ի տարածքում` միջուկային պատերազմից հետո:
Ըստ աղբյուրի` ամբողջ աշխարհում խաղի երկրպագուները բարձր են գնահատել խաղի հերոսի «խմբագրման» հնարավորությունը, որը թույլ է տալիս ասենք ռադիոակտիվ խավարասերների ու սուպերմառախուղների դեմ պայքարել Պուտինի ձեռքերով, կամ հոլիվուդյան աստղ Վուդի Հարելսոնի, ինչպես նաև` ամերիկյան մի շարք մուլտհերոսների:










