ԱՄՆ-ում ավտոմեքենա վաճառող 5 հարկանի մեքենա են ստեղծել

22:54 • 12.11.15

Ամերիկյան Carvana ընկերությունն ավտոմեքենաների վաճառքի համար նախատեսված 5 հարկանի սարքավորում է ներկայացրել:

Carvana-ի գլխավոր տնօրեն Էրնի Գարսիայի խոսքով` դա անհավանական փորձ կլինի գնորդների համար: Գնորդը կկարողանա նաև թեսթ-դրայվ անցկացնել մեքենան գնելուց առաջ:

Մեքենան ձեռք բերելու ընթացակարգը հետևյալ կերպ է տեղի ունենում. հաճախորդը պատվիրում է  մեքենան համացանցով, ժամանում է վաճառող մեքենայի մոտ և հատուկ մետաղադրամի միջոցով միացնում է ռոբոտացված սարքավորումը, որն էլ մեքենան հասցնում է գնորդին:
 

ԱՄՆ-ում ավտոմեքենա վաճառող 5 հարկանի մեքենա են ստեղծել