Google-ը ներկայացրել է ինքնակառավարվող մեքենաների նոր արտաքին տեսքը

09:32 • 12.11.15

Ամերիկյան Google կորպորացիան թարմացրել է իր ինքնակառավարվող մեքենաների արտաքին տեսքը, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ավտոմոբիլային նախագծի կայքը։

 

Այժմ «գուգլամոբիլների» դռներին կհայտնվեն քաղաքային տեսարաններ, զբոսայգիների, մարդկանց, ծաղիկների, թռչունների, ատրակցիոնների պատկերներ, ինչպես նաև աբստրակցիաներ։

 

Աշխատանքներն ընտրվել են Կալիֆոռնիայի նկարիչների միջև անցկացված «Իմ համայնքը, իմ հարևանները» մրցույթի արդյունքում։

 

Հաղթողները, ի թիվս այլնի, ստացել են 500 դոլար գումարի չափով մրցանակ։

 

2014 թվականի մայիսին ամերիկյան Google կորպորացիան ներկայացրել էր իր ստեղծած ինքնակառավարվող ավտոմեքենան։ «Գուգլամոբիլի» ղեկի թեքման, արագության ավելացման և արգելակման համար պատասխանատու է ռոբոտացված համակարգը։ Մեքենան նախատեսված է երկու հոգու համար։ Ավտոպիլոտով աշխատող մեքենայի ստեղծման ծրագիրը սկսվել է 2009 թվականին։

 

Google-ը ներկայացրել է ինքնակառավարվող մեքենաների նոր արտաքին տեսքը