Մազերի աճին նպաստող քսուք
Healthy food star-ը մազերի աճին նպաստող քսուք է ներկայացրել, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ձվի դեղնուց կամ ամբողջական ձու, 1 բանան, կես բաժակ մուգ գարեջուր, 1 ճաշի գդալ մեղր:
Այս բոլոր բաղադրիչները պետք է հարել բլենդերով և ստացված խառնուրդը քսել գլխամաշկին, փաթաթել և պահել 1-2 ժամ, ապա լվանալ: Այս դիմակը կարելի է կիրառել շաբաթական մեկ անգամ մազերի աճը խթանելու, վնաված մազերի կարգավորման համար: Այս դիմակը նաև գլխամաշկից դուրս է բերում ավելորդ յուղը:
Ձուն հարուստ է ճարպերով և սպիտակուցներով, որոնք ամենաորակյալն են և դժվար գտնվեն մեկ այլ սննդատեսակում: Այս միջոցի ամենաարդյունավետ բաղադրիչներից է նաև մեղրը, քանի որ պարունակում է մեծ քանակության սնուցիչներ և վիտամիններ, ինչպիսին են C, K, B1, B2, B6 և E վիտամինները:










