Տարբեր համեմունքներից պատրաստված թուրմ՝ իմունային համակարգն ամրապնդելու համար
Կան դեղաբույսեր, որոնք իսկապես բալասանի արժեք ունեն, և դրանց տարբեր համադրությունները կարող են հոյակապ միջոց դառնալ ընդհանուր առողջության վերականգնման համար:
Healthy food star-ը ներկայացնում է իմունային համակարգն ամրապնդող , մրսածությունը բուժող և օրգանիզմը տոքսիններից մաքրող թուրմի բաղադրատոմսը:
Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է.
Կես թեյի գդալ կոչապղպեղի փոշի,
Կես թեյի գդալ դարչին,
Կես թեյի գդալ մեխակ,
Մի պտղունց քրքում,
Մի պտղունց հիլ,
Կես բաժակ կաթ,
Մեկ ու կես բաժակ ջուր,
Մի փոքր մեղր:
Պատրաստման եղանակը: Անհրաժեշտ է խառնել բոլոր համեմունքները և տաք ջուրը լցնել դրանց վրա, եփել 5 րոպե, մինչև որ եռ գա, որից հետո պետք է ավելացնել տաք կաթը:
Ստացված թուրմը պետք է օգտագործել առանց քամելու՝ որքան ցանկանաք:










