Համացանցը տոնում է 25-ամյակը

23:48 • 12.11.15

Համացանցի հիմնական տեխնոլոգիաներից մեկը` World Wide Web («համաշխարհային սարդոստայն») նշում է գործունեության 25-ամյակը:

Ինչպես գրում է Корреспондент-ը` 1990-ի նոյեմբերի 2-ին գիտնական Թիմ Բեռներս-Լին գիտությունների ինստիտուտին է ներկայացրել  World Wide Web «հիպերտեքստային փաստաթղթերի համակարգը», որի օգնությամբ հնարավորություն ընձեռվեց տեղեկություն փոխանակել կազմակերպության աշխատակիցների միջև` փաստաթղթերում հիպերհղումների կիրառմամբ:

Առաջին բրաուզերը նախապես  ստացել է WorldWideWeb անվանումը, հետագայում վերանվանվել Nexus:  25 տարում համացանցի սկզբունքները փոքր-ինչ փոփոխվել են:

 

Համացանցը տոնում է 25-ամյակը