2 բաղադրիչից պատրաստված համեղ մածուկը` բուժիչ միջոց մրսածության դեմ

09:05 • 12.11.15

Առավոտյան թեթև նախաճաշի համար նախատեսված և բուժիչ ու վիտամիններով հարուստ խառնուրդը պատրաստվում է մեղրով և քունջութով:

 

Ինչպես ներկայացնում է Healthy life tricks-ը` լավագույն արդյունավետություն ստանալու համար այս խառնուրդը պետք է օգտագործել սոված փորին։

 

Երկաթով, մագնեզիումով, կալցիումով, մանգանով, պղինձով և ֆոսֆորով, ճարպաթթուներով և վիտամիններով հարուստ խառնուրդը սննդարար լինելուց բացի հիանալի դեղամիջոց է նաև մրսածության, իմունիտետի բարձրացման և դիմադրողականության վերականգնման համար։



Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ մեղրը և 1 ճաշի գդալ աղացած քունջութը լավ խառնել մինչև համասեռ զանգված ստացվի:

 

2 բաղադրիչից պատրաստված համեղ մածուկը` բուժիչ միջոց մրսածության դեմ