Իսպանիայում արևի ճառագայթներին հետևող տներ են նախագծում, որոնք պտտվում են 360 աստիճանով (տեսանյութ)

23:00 • 12.11.15

Այս գերժամանակակից տունը, որը պտտվում է 360 աստիճանով` հետևելով  արևի ճառագայթներին, կարող է շուտով դառնալ իսպանական Կոստա դել Սոլ լողափի հանգստյան տներից մեկը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` արևային էներգիայով աշխատող տները ստեղծվում են Մարբելա  առողջարանական թաղամասում, որը նմանօրինակ առաջին հանգստավայրը կարող է դառնալ Եվրոպայում:

Հատուկ դիզայնի շնորհիվ` այս տները կարող են պտտվել 15 րոպեն մեկ կամ հետևելով արևի շրջադարձին օրվա ընթացքում:

250 քառ. մետր մակերեսով ֆուտուրիստական տները կարժենան 820 000 դոլար: Հեղինակները մտադիր են նաև առավել կոմպակտ և էկոնոմ տարբերակներ ստեղծել:

Ամբողջ երկարությամբ ձգվող ապակյա պատուհաններով տների դիզայնը  թույլ կտա 70 տոկոս էլեկտրաէներգիա խնայել և 68 տոկոսով նվազեցնել ածխածնի արտանետումները:

 

 

Իսպանիայում արևի ճառագայթներին հետևող տներ են նախագծում, որոնք պտտվում են 360 աստիճանով (տեսանյութ)