Հրապարակվել են Mercedes-Benz-ի նորագույն ռոդսթերի առաջին լուսանկարները

21:20 • 13.11.15

Worldcarfans  պարբերականը հրապարակել է Mercedes-Benz SL նորաոճ ռոդսթերի առաջին պաշտոնական լուսանկարները. ավտոմեքենայի հանրային պրեմիերան կկայանա նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսի ավտոսրահում:

Ռոդսթերը համալրվել է թափքի ամբողջովին նոր դիմային հատվածով, որը նմանեցվել է Mercedes-AMG GT սուպերքարին: Մեքենան ստացել է հետևի նորացված լուսարձակներ և արտանետման համակարգի քրոմապատ խողովակներ:

Սրահում տեղ է գտել մեծ էկրանը, նոր ժամացույց, ինչպես նաև Dynamic Select  համակարգի նոր կառավարման վահանակ:

Mercedes-Benz SL մոդելի տեխնիկական բնութագրիչները դեռևս գաղտնի են պահվում:
 

Հրապարակվել են Mercedes-Benz-ի նորագույն ռոդսթերի առաջին լուսանկարները