Եվրոպայում ստեղծել են զարթուցիչ, որն ապտակներով է արթնացնում (տեսանյութ)
Շվեդ գյուտարար և Motherboard կայքի խմբագիր Սիմոն Գիրթցը հերթական անգամ զվարճացրել է օգտատերերին իր «վայրի» սարքավորումներով։ Այս անգամ աղջիկը ստեղծել է զարթուցիչ, որը հնարավոր չէ անտեսել, գրում է Обозреватель-ը:
Սարքը հավաքելու համար Գիրթցին անհրաժեշտ է եղել ժամացույց, շարժիչ, արհեստական ձեռք և այլ մասեր։
Առաջին փորձարկումները, հեղինակի խոսքով, այնքան էլ հաջող չեն անցել: Նրա մազերը փաթաթվել են շարժիչին, և նա ստիպված է եղել արագ քանդել սարքը։
Իր գյուտը Գիրթցն անվանել է ավելի շուտ ստորացուցիչ, քան ցավոտ։










