Բրազիլիան տուգանել է Volkswagen ընկերությանը 13 մլն դոլարով
Բրազիլիայի իշխանությունները հայտնել են 13 մլն դոլար տուգանքի մասին, որը սահմանվել է գերմանական Volkswagen ընկերության հանդեպ շրջակա միջավայրի պահպանության հարցով Ibama ազգային գործակալության կողմից։
Ընկերությունը մեղադրվում է խարդախությունների համար, որոնք կապված են մթնոլորտում վտանգավոր արտանետումների ցուցանիշները կրճատող ծրագրային ապահովման հետ, գրում է Газета-ն:
Նշվում է նաև, որ Ibama-ն ընկերության դեմ պահանջներ է ներկայացրել` տրամադրել անսարք մեքենաները հետ կանչելու պլանը: Պաշտոնական տվյալներով` նրանց քանակը մոտ 17.000 է։
Տուգանքի տվյալ գումարն առավելագույն թույլատրելին է բրազիլական օրենսդրության համաձայն։










