Կանադայում նկարել են` ինչպես է «շնչում» հողը (տեսանյութ)
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի բնակիչ Բրայան Նաթոլը «շնչող հող» է նկարահանել:
«Լենտա»-ն հայտնում է, որ կանադացին իր նկարածը տեղադրել է Facebook-ի իր էջում: Դրանում կարելի է տեսնել` ինչպես է հողը բառի բուն իմաստով իջնում-բարձրանում` հիշեցնելով շնչառության պրոցես: Շարժվում են նաև ծառերը:
Աղբյուրը պարզաբանում է, որ հողի շարժվելու այս երևույթը տեղի է ունենում քամիների պատճառով: Դրանք ստիպում են, որ ծառերը երերան, այդ կերպ շարժման մեջ պահելով արմատների համակարգը և հետևաբար հողը, որում դրանք գտնվում են:










