Եփել-թափելը վտանգավոր է կանանց սրտի համար. հետազոտություն

20:07 • 13.11.15

Ամերիկյան Ռաշի համալսարանի Բժշկական կենտրոնի հետազոտության համաձայն` առկա է կապ ուտելիք պատրաստելու և կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման միջև:

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` համապատասխան եզրակացություն է արվել 14 տարվա հետազոտությունի հետո, որի շրջանակներում գիտնականները հետևել են 42 - 52 տարեկան 2700 կանանց առողջական վիճակին:

Օրական մի քանի ժամ գազօջախի մոտ անցկացնող կանանց շրջանում գիտնականները արձանագրել են մետաբոլիկ համախտանիշի (նյութափոխանակության և հորմոնալ ֆունկցիաներում խափանման վիճակի)` տարիների հետ աճող ռիսկ: Դա դրսևորվում է հիպերտոնիայի, խոլեստերինի մարձր մակարդակի՝ ճարպակալման տեսքով:

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ սա կապված է այն բանի հետ, որ եփել-թափելիս կանայք կանոնավոր ձևով ուտում-կշտանում են: Ընդ որում` այդ ընթացքում նրանք ավելի շատ կալորիաներ են ստանում, քան եթե ուտեին արդեն պատրաստի ուտելիք:

 

Եփել-թափելը վտանգավոր է կանանց սրտի համար. հետազոտություն