Չինաստանի խոշորագույն շինարարական ընկերությունն ինքնակառավարվող մեքենաներ է ստեղծում (տեսանյութ)

20:40 • 13.11.15

Tech Insider-ը ներկայացրել է Չինաստանի  խոշորագույն շինարարական ընկերության կողմից կառուցվող ինքնակառավարվող մեքենայի օրինակը:

Ինքնակառավարվող մեքենաները էներգիա են ստանում արևային մարտկոցների շնորհիվ և կառավարվում են GPS նավիգացիոն ու մագնիսական համակարգերով:

Պարեկային մեքենան 6 նստելատեղ ունի և կարող է ընթանալ 35 կմ/ժամ արագությամբ:  Մեքենան իր դիմաց գտնվող օբյեկտները նկատում է հատուկ ռադարի օգնությամբ և կանգ առնում: Այն նաև անհապաղ կանգառի ստեղն ունի:

Vanke ընկերության մտահղացմամբ` այս մեքենաները կօգնեն մարդկանց տեղափոխել կարճ  տարածքներով, ոչ թե հանրային ճանապարհներին: Ըստ ընկերության մասնագետի` սա նաև անշարժ գույքի ապագան է:  Այն կարող է լինել և՛ տուն, և՛ մեքենա: Բացի այդ, մեծ է անվտանգ երթևեկության գործոնը:

 

Չինաստանի խոշորագույն շինարարական ընկերությունն ինքնակառավարվող մեքենաներ է ստեղծում (տեսանյութ)