550.000.000 դոլար. նոր Call of Duty-ն 3 օրում վաճառքի ռեկորդ է սահմանել
Հանրահայտ Call of Duty տեսախաղի նոր տարբերակը` Cal of Duty. Black Ops III, որը պաշտոնապես ներկայացվել է նոյեմբերի 6-ին, առաջին 3 օրում վաճառքի ռեկորդ է սահմանել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, թողարկումից 3 օր անց տեսախաղն ապահովել է 550 մլն դոլարի եկամուտ, ինչը Call of Duty. Black Ops III-ը դարձնում է տարվա ամենաշատ վաճառված տեսախաղը։
«Տեսախաղի միլիոնավոր երկրպագուներ ապացուցեցին, որ հավատարիմ են Call of Duty-ին: Ըստ մեր տվյալների՝ երկրպագուները ռեկորդ են սահմանել` առցանց տիրույթում տեսախաղը խաղալու ժամանակով»,- նշել է Call of Duty. Black Ops III-ը թողարկած Activision Publishing ընկերության գործադիր նախագահ Էրիկ Հիրշբերգը։










