Facebook-ը գործարկել է 360 աստիճան տեսադաշտով պանորամային տեսանյութերը բջջային սարքերի համար (տեսանյութ)

14:08 • 13.11.15

Facebook ընկերությունը գործարկել է 360 աստիճան տեսադաշտով պանորամային տեսանյութերը բջջային սարքերի համար։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

 

«360 աստիճան տեսադաշտով պանորամային տեսանյութը բոլորովին նոր փորձառություն է, որովհետև կարելի է տեսախցիկը շուրջբոլորը պտտել։ Սա փորձառություններով կիսվելու նոր ձևեր է բացում և հնարավորություն ընձեռում մասնակից դառնալ այն ամենի, ինչ դիտում եք: Սա քայլ առաջ է»,- գրել է Ցուկերբերգը։

 

Տեսանյութը, որով կիսվել է նա, նկարել է ABC News-ը՝ Հյուսիսային Կորեայում։ Ինչպես նշում է սոցցանցի հիմնադիրը, 360 աստիճան պտտելը թույլ է տալիս զգալ մի բան, որը մարդկանց մեծ մասը երբեք չի ապրի իրական կյանքում։

 

«Մենք կարծում ենք՝ մարդիկ ապագայում ավելի շատ կկիսվեն 360 աստիճանի բովանդակությամբ, հատկապես այն պատճառով, որ տեխնոլոգիան աստիճանաբար ավելի հեշտ է դարձնում ինքնուրույն նման տեսանյութեր ձայնագրելը։ Մենք ուրախ ենք, որ դրանք դուք կարող եք գտնել Facebook-ում»,- գրել է Ցուկերբերգը։

 
 
Տեսանյութը դիտելիս համակարգչային մկնիկը սեղմած պահած այսուայն կողմ տարեք.

We just started launching 360 video on mobile.360 video is a completely new experience because you can move the camera...

Posted by Mark Zuckerberg on Thursday, November 12, 2015

 

Facebook-ը գործարկել է 360 աստիճան տեսադաշտով պանորամային տեսանյութերը բջջային սարքերի համար (տեսանյութ)