Facebook-ը ներկայացրել է Notify լրատվական հավելվածը
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը ներկայացրել է Notify նոր լրատվական հավելվածը, որը նախատեսված է բացառապես iOS օպերացիոն համակարգով գործող սարքերի համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, հավելվածը տեղեկացնում է օգտատիրոջն իրենց հետաքրքրող բնագավառներին վերաբերող թարմ նորությունների ու իրադարձությունների մասին։
Հայտնի է, որ առայժմ միայն ԱՄՆ-ի բնակիչների համար հասանելի հավելվածը համագործակցում է NBC News, The Atlantic, Slate, The New York Times, The Daily Mail, National Geographic, Washington Post և այլ ճանաչված աղբյուրների հետ։
Աղբյուրը մանրամասնում է, որ օգտատերերը կկարողանան «Կարգավորումներ» բաժնի միջոցով նշել, թե իրենց որ տիպի նորություններն են հետաքրքրում, դրանից հետո Notify-ն կներկայացնի թեմատիկ թարմ նյութերը։
Այս հավելվածի միջոցով հնարավոր է իրազեկված լինել սպորտից, կինոաշխարհից, երաժշտությունից, աստղերին վերաբերող թեմաներից և այլն։










