Ամերիկացիները 3D տպիչով անօդաչու են ստեղծել, որը 240 կմ/ժամ արագություն է զարգացնում
Ամերիկյան Stratasys և Aurora Flight Sciences ընկերությունները նախագծել և 3D տպիչով անօդաչու թռչող սարք են ստեղծել` ռեակտիվ շարժիչով:
Ինչպես գրում է Business Wire-ը` անօդաչու սարքը կշռում է ընդամենը 15 կգ, սակայն կարող է մինչև 240 կմ/ժամ արագություն զարգացնել: Անօդաչուի թևերի բացվածքը կազմում է 1.5 մետր: Այն 80 տոկոսով պատրաստված է եռաչափ տպագրության համար նախատեսված նյութերից:
Aurora Flightg Sciences ընկերության ինժեների խոսքով` եռաչափ տպագրության տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս կրկնակի կրճատել ժամանակը, որն անհրաժեշտ է անօդաչուի նախագծման և արտադրության համար:










