Facebook-ը նոր հատուկ գործառույթ է ավելացրել Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ
Facebook սոցկայքն իր կայքում ավելացրել է նոր հատուկ էջ, որը թույլ է տալիս Փարիզում գտնվող օգտատերերին հայտնել այն մասին, որ իրենք անվտանգ վայրում են և չեն տուժել ահաբեկչությունների ընթացքում: Մյուս օգտատերերը կարող են ստուգել՝ արդյոք իրենց ընկերները վտանգավոր գոտում են, թե ոչ, փոխանցում է Лента-ն:
Գործառույթն առաջարկում է «արագ ստանալ անհրաժեշտ տեղեկությունը և կապվել ընկերների հետ աղետի գոտում, հայտնել` արդյոք անվտանգ տեղում են նրանք»։
Բացի այդ, հատուկ էջում հասանելի է կարճ տեղեկություն Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին և Իլ Դե Ֆրանս շրջանի քարտեզը։
Հիշեցնենք, որ Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ:Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով մահացել է առնվազն 158 մարդ:










