Գիտնականները չեն կարողանում բացահայտել Լեհաստանում անտառի թեք ծառերի գաղտնիքը
Boredpanda.com-ը ներկայացրել է Լեհաստանի Արևմտյան Պոմերանիա պատմական շրջանում գտնվող խորհրդավոր անտառը, որի գաղտնիքը գիտնականները մինչ օրս չեն պարզել:
Անտառը կազմված է բացառապես թեք բուն ունեցող 400 սոճուց: Հայտնի է միայն, որ սոճու անտառը տնկվել է 1930-ականների սկզբներին` այն ժամանակ դեռևս Գերմանիայի տարածքում:
Ուշագրավ է, որ բոլոր ծառերն ունեն մոտ 90 աստիճան թեքություն գետնին մոտ հատվածում, որից հետո ուղիղ են աճում, ինչը գեղեցիկ կորություն է հաղորդում ծառին:










